16687 դիտում
12:42 16-07-2015
Մինչև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը բռունցքով չհարվածեց սեղանին, «ԱրմենՏել»-ը «հասանելի» չդարձավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ էր, «ԱրմենՏել» ՓԲ ընկերության դիտահորի փլուզման հետևանքով անանցանելի էր դարձել Հալաբյան 23 շենքի հարևանությամբ գտնվող ճանապարհը:
Նշված ճանապարհը տեղի բնակիչներին ավելի շատ հայտնի է «Մաշտոցի զինկոմիսարիատ գնալու փողոց»:
Ճանապարհի դիտահորի փլուզման պատճառով եղել էին նաև դեպքեր, երբ ավտոմեքենաներ էին վթարի ենթարկվել ու ամեն անգամ վթարի մեջ հայտնված մեքենայատերերին «ԱրմենՏել»-ից պատասխանում էին. «Մենք մեղավոր չենք, ուշադիր վարեիք, չընկնեիք փոսը»: Լրիվ անհասկանալի պատասխան…
Բնակիչները ստիպված նորից ահազանգեցին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color], և մենք տեղեկությունը փոխանցեցինք Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին և միայն թաղապետի միջամտության արդյունքում «ԱրմենՏել»-ը գործի անցավ: Այսօր արդեն իր աշխատակիցներով սկսել են հսկայական աշխատանքներ կատարել խոտանը վերացնելու և դիտահորը նախկին տեսքին բերելու ուղղությամբ, ինչի շնորհիվ ճանապարհը կլինի անցանելի:
Մնում է նաև հավելել, որ որոշ վայ-վարորդներ բեռնատարներով նոր, կապիտալ վերանորոգված դիտահորի վրա «թրև չգան», հակառակ դեպքում նորից տևական ժամանակ կմնան բաց դիտահորի առաջ անանացանելի, իսկ «ԱրմենՏել»-ն էլ, ինչպես միշտ, տևական ժամանակ «կլինի անհասանելի»:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/08/59099/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հուլիսի 8-ին դիտահորի փլուզում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Տիգրան Առաքելյանը իր վարած Hyundai մակնիշի 34 OM 744 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան 23 շենքի բակից դեպի Հալաբյան փողոց դուրս գալով` «ԱրմենՏել» ՓԲ ընկերության դիտահորի փլուզման հետևանքով ավտոմեքենայով ընկել էր փոսը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկային: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, որ արդեն 2 շաբաթ է, ինչ նշված հատվածում փոս էր գոյացել և զանգահարել են «ԱրմենՏել» ՓԲ ընկերություն, սակայն ոչ ոք չէր արձագանքել, ինչի հետևանքով էլ այդ օրը տեղի էր ունեցել փլուզումը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2829 դիտում
18:49 17-02-2020
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել
1699 դիտում
17:51 06-04-2022
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը դադարեցրել է լիազորությունները