211652_close_icon

Երևանի քաղաքապետն ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հայտնի մուլտֆիլմի հերոսի օրն են ընկել՝ չեն տեսնում, չեն լսում

views-count6513 դիտում article-date 18:17 20-03-2014
Մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վարչական շրջանների ղեկավարները հայտարարում են, որ Երևանում ավելանալու են կանաչ տարածքներն ու մանկական և մարզական խաղահրապարակները, Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի բակում մի բնակիչ հսկա շենքի հիմքն է փորում, կանաչապատ տարածքի հաշվին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, մի քանի բնակիչներ արդարացիորեն ասում են. «կառուցողը նախկինում խանութ սարքեց, հետո լոմբարդ,իսկ հիմա դեռևս հայտնի չէ, ինչ կառույց է վեր խոյանալու»: Բնակիչները ահազանգել են քաղաքապետարան ու վարչական շրջանի պատասխանատուներին, սակայն նրանք չեն բարեհաջում այցելել նշված վայր ու պարզել, թե ինչու և ում «դաբրոյով» է բնակիչը ավերում բակը: Իսկ նա վստահ է իր անպատժելիության վրա ու հայտարարում է, թե. «ոչ մի խնդիր ու պրոբլեմ չունեմ»: Կարծում ենք Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանի պատասխանատուները օպերատիվորեն կարձագանքեն հրապարակմանը և վերջ կդնեն ամենաթողությանը: Մի քանի բնակիչներ էլ հայտարարում էին, թե «Երևանի քաղաքապետն ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հայտնի մուլտֆիլմի հերոսի օրն են ընկել` ոչինչ չեն տեսնում և ոչինչ չեն լսում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր