Լուի վան Գալ. Վալդեսը պետք է հեռանա Մանչեսթերից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատմել է դարպասապահ Վիկտոր Վալդեսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Վալդեսը թիմի հետ ԱՄՆ չմեկնեց, որովհետև մեր փիլիսոփայությունը չի ընդունում: Թե ինչպես պետք է ֆուտբոլ խաղալ և մարզավիճակ ձեռք բերել:
Նախորդ տարի նա հրաժարվում էր խաղալ երկրորդ կազմում: Բացի այդ, փիլիսոփայության մեջ կան այլ սկզբունքներ, որոնք «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը պետք է պահի: Եթե չի ընդունում այդ սկզբունքները, ապա ելքը միակն է. նա պետք է հեռանա Մանչեսթերից:
Մենք խիստ հիասթափված ենք այս իրավիճակից: Մենք Վալդեսին ռեաբիլիտացվելու հնարավորություն տվեցինք, պայմանագիր կնքեցինք նրա հետ: Երբ դու չես խաղում հիմնական կազմում, ապա պետք է խաղաս երկրորդ կազմում», ասել է վան Գալը: