Հոլանդիայի հավաքականը մտադիր է աշխարհի չեմպիոն դառնալ. Լուի վան Գալ
Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ թիմը աշխարհի առաջնություն է մեկնելու չեմպիոն դառնալու նպատակով:
« Մենք աշխարհի առաջնություն ենք մեկնելու չեմպիոն դառնալու նպատակով: Ես իսկապես նման խնդիր եմ դրել թիմի առջև: Այժմ մենք փորձում ենք այնպիսի համակարգ գտնել, որը անհաղթահարելի կդարձնի մեր թիմին»,-ասել է վան Գալը: