211652_close_icon
views-count5217 դիտում article-date 08:51 16-07-2015

Դոլարի արտահոսք Հայաստանից. ՀԺ

«Շաբաթներ տևած կայունությունից հետո հայկական դրամը կրկին արժեզրկման դրսևորումներ է ցույց տալիս»,-գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: ՀԺ-ն փաստել է, որ երեկ Հայաստանի ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը հասել է 479 դրամ 50 լումայի, մինչդեռ նախօրեին մեկ դոլարն արժեր 479 դրամ։ «Սա այն դեպքում, երբ մի քանի օր բորսայում գործարքներ տեղի չեն ունեցել, իսկ անցած շաբաթ մեկ դոլարի դոլարի գինը 475 դրամի շրջակայքում էր։ Սա կարող է պայմանավորված լինել արձակուրդային սեզոնի մեկնարկով։ Հայաստանից դուրս հանգստի մեկնողները, սովորաբար, իրենց հետ արտարժույթ են տանում, ինչը մեծացնում է դոլարի նկատմամբ պահանջարկը»,-ավելացնում է թերթը:

Նմանատիպ նյութեր