211652_close_icon
views-count36060 դիտում article-date 17:22 15-07-2015

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 34-ամյա երիտասարդը Թռչկանի հանդամասում խոտհունձի ժամանակ տրակտորով կողաշրջվել է. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր` հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Մեծ Պարնի գյուղի բնակիչ, 34-ամյա Տիգրան Փահլևանյանը Բելառուս մակնիշի տրակտորով գյուղի Թռչկան կոչվող հանդամասում խոտհունձի աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորով կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված հանդամաս են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հերթապահ խումբը, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները: Հանդամաս է մեկնել նաև Մեծ Պարնի գյուղապետ Գագիկ Պալյանը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզում են Տ. Փահլևանյանը վնասվածքներ է ստացել, թե մնալով տրակտորի տակ` մահացել է, քանի որ ահազանգողները հայտնել են, որ ըստ իրենց տեսածի` երիտասարդը մահացել է: *** 15:00 Քիչ առաջ պարզվեց, որ Տ. Փահլևանյանը մահացել է:

Նմանատիպ նյութեր