Դավութօղլուն բանակցություններ է սկսել քրդամետ կուսակցության ղեկավարի հետ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն բանակցություններ է վարում Թուրքիայի քրդամետ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշի հետ, հաղորդել է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Հանդիպմանը քննարկման հիմնական թեման քրդական հակամարտության կարգավորումն է, որը սկսվել է 2009 թվականից:
Ավելի վաղ Դավութօղլուն հանդիպում էր ունեցել ընդդիմադիր Ազգային շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի և Ազգային հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի հետ:
Հանդիպումներից հետո Դավութօղլուն հայտարարել է, որ Ազգային շարժումը հրաժարվել է կոալիցիոն կառավարություն ձևավորելու առաջարկից: