Երկվորյակ քույրերը 27 տարի անց միմյանց գտել են YouTube-ով. ֆոտոշարք
Երկվորյակ քույրերը, որոնք ծնվել են Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում, սակայն տարիներ շարունակ իրարից բաժանված են եղել ու բնակվել տարբեր մայրցամաքներում, ի վերջո գտել են իրար` YouTube ժամանցային կայքի միջոցով։
Պարզվում է, որ 1987թ. նոյեմբերի 19-ին լույս աշխարհ գալուց հետո աղջիկներից ամեն մեկին որդեգրել են տարբեր ընտանիքներ։
Նրանցից մեկը մեծացել է ԱՄՆ-ում, իսկ մյուսը՝ Ֆրանսիայում։
Ներկայացնում ենք միմյանց գտած երկվորյակ քույրերի մասնակցությամբ ֆոտոշարքը: