Աշխարհի ամենագեղեցիկ կղզիների ցուցակը. Travel+Leisure
Ամերկյան Travel+Leisure ամսագրի անցկացրած քվեարկության արդյունքներով, աշխարհի ամենագեղեցիկ կղզիների ցուցակը գլխավորել է Էկվադորի Գալապագոսյան կղզիները:
Հարցման համաձայն, 2-րդ հորիզոնականում Բալին է, իսկ 3-րդում` Մալդիվյան կղզիները: 4-րդ տեղը զբաղեցրել է Թասմանիա ավստրալիական կղզին, իսկ հնգյակը եզրափակել է հունական Սանտորինին: