211652_close_icon
views-count18549 դիտում article-date 00:01 14-07-2015

Պետությունը տոնածառ չի, որ ով ինչ խաղալիք ուզենա, վրեն կախի. Մանվել Գրիգորյանը՝ ներքաղաքական իրավիճակի, այսօր նշվելիք իր 59-ամյակի եւ, առհասարակ, իր օրիգինալ ծննդյան տարեդարձերի մասին

1989 թվականից հետո իմ ծննդյան օրերը նշել ենք է՛լ Հադրութի Էդլվա ձորակում, է՛լ Մարտակերտի Մեծ Շենում, Մատաղիսում, նշել ենք նաեւ անմիջական մարտական գործողություններին զուգահեռ: Ի դեպ, որտեղ էլ որ նշել ենք ծնունդս, պաշտպանության նախարարը՝ լիներ Սպարապետը, թե Սերժ Սարգսյանը, եկել, ներկա է եղել: Այդ օրերը մոռանալու բան չեն: Այս մասին իր ծննդյան 59-ամյակին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանը: Նա անդրադարձավ նաեւ բանակին եւ ներքաղաքական իրավիճակին: Զորավարի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b]- Պարոն Գրիգորյան, ընդունեք մեր խմբագրակազմի եւ ընթերցողների շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները ձեր 59-ամյակի կապակցությամբ։ Եվ զրույցը սկսենք հենց տարեդարձին վերաբերող հարցից՝ ովքե՞ր են հրավիրված, ովքե՞ր են ներկա լինելու։ [/b] - Շնորհակալություն բարեմաղթանքների համար։ Տարեդարձի միջոցառումը կազմակերպում է եռասերունդ երկրապահական ընտանիքը։ Երկրապահն է որոշում, թե ովքեր մասնակցեն, ովքեր հրավիրվեն։ Բնականաբար, մասնակցում են երկրապահներն ու մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ աջակցում են Երկրապահի գործունեությանն ու երկրապահական ծրագրերի իրականացմանը։ [b]- Ասում եք՝ երկրապահական ծրագրեր. կմանրամասնե՞ք՝ կոնկրետ ո՞ր աշխատանքներն եք կարեւորում։ [/b] - Երկրապահի գործունեությունն այսօր բազմավեկտոր է եւ բազմաբեւեռ։ Ունենք գործունեության ավանդական ոլորտներ՝ զոհված, անհայտ կորած, հաշմանդամ եւ ԵԿՄ անդամ ազատամարտիկների ընտանիքների անդամների իրավական, սոցիալական, բարոյական աջակցություն, գործակցություն բանակի հետ։ Այսօր, սակայն, նորանոր խնդիրներ էլ ենք մեր առջեւ դնում։ Ունենք «Երիտասարդ երկրապահ» եւ «Պատանի երկրապահ» կառույցներ, որոնց միջոցով նպաստում ենք նոր սերնդի հայեցի դաստիարակմանն ու կրթմանը։ Գործակցության եռակողմ հուշագիր ենք ստորագրել կրթության եւ գիտության եւ պաշտպանության նախարարությունների հետ, որի հիման վրա արդեն «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ են գործում Հանրապետության բոլոր դպրոցներում։ Տասնյակ հազարավոր այս պատանիների եւ աղջիկների համար հրամանատարասերժանտական դասընթացներ ենք անցկացնում։ Այս լայնածավալ ծրագրի իրագործմանն աջակցում են բոլոր այն հաստատությունների ներկայացուցիչներն ու մասնագետները, որոնց հետ փոխըմբռնման, համագործակցության հուշագրեր ենք ստորագրել։ Պաշտպանության եւ կրթության նախարարություների մասին ես արդեն ասացի։ Մեզ լրջորեն աջակցում են նաեւ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները, պետական կադաստրի կոմիտեն, ոստիկանությունը, հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Եվ ես չեմ կարող ամեն մի առիթով չհիշատակել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունը։ Նախագահը անուրանալի աջակցություն է ցուցաբերում երկրապահական, հայրենասիրական մեր բոլոր ձեռնարկներին։ Պատանիների ամառային ճամբարային գործընթացի կազմակերպան համար հիմնական տարածք ունենալու հարցում եւս նախագահի զորակցությունը զգացինք։ Հիմա մեր ողջ ներուժը ներդնում ենք Սեւանա լճին հարակից գեղատեսիլ անտառում գտնվող այս ճամբարում բոլոր հարմարությունները ստեղծելուն, որպեսզի տարածքը տարվա բոլոր սեզոններին նպաստի ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացմանը։ [b]- Ասացիք, որ գործակցում եք բանակի հետ։ Կոնկրետ ի՞նչ դրսեւորումներ կան։ [/b] - Երկրապահը բանակին վերաբերվում է որպես հարազատ երեխային։ Չէ՞ որ երկրապահական ջոկատների հենքով ստեղծվեց հայոց ազգային բանակը։ Ինչպես Սպարապետ Վազգեն Սարգսյանն է ասում՝ Երկրապահն իր վրա վերցրեց առաջնագծում պատերազմի ողջ ծանրությունը՝ հնարավորություն տալով, որ թիկունքում ձեւավորվի պետական բանակը։ Մենք այսօր էլ սերտորեն համագործակցում ենք։ Երկրապահը եղել եւ մնում է բանակի ռեզերվը։ Նույն մեր պատանեկան կառույցով անցած սաները օրինակելի զինվորներ եւ սպաներ են դառնում։ Իսկ պատերազմի մասնակից երկրապահները մշտական շփման մեջ են սահմանամերձ զորամասերի, առաջնագծի հետ, անընդհատ այցելում են դիրքապահ զինվորներին, բնականաբար, գրաֆիկը համաձայնեցնելով պաշտպանության նախարարության հրամկազմի հետ։ Արցախյան պատերազմի վետերան երկրապահներն իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցում դիրքապահ զինվորներին, նաեւ՝ բարոյահոգեբանական աջակցություն են ցուցաբերում։ Նախարարությունն էլ մշտապես աջակցում է մեր պատանի եւ երիտասարդ երկրապահների ուսուցողական եւ այլ ծրագրերին։ [b]- Իսկ ինչպե՞ս եք գնահատում մեր բանակի այսօրվա մարտունակությունը։ [/b] - Գերազանց։ Կատարելագործվելու տեղ միշտ էլ կա։ Սակայն մենք պետք է հպարտորեն փաստենք, որ սահմանին կանգնած այսօրվա 18-20 տարեկանները մեզանից ավելի հզոր տղաներ են։ Ես հպարտ եմ սահմանին կանգնած այս երիտասարդներով եւ լիովին վստահում եմ նրանց։ Ես ու ընկերներս Արցախյան պատերազմում պաշտպանում էինք այս երեխաների ծնողների անվտանգությունը։ Երբ մենք պատերազմում էինք, այս երեխաները դեռ չէին էլ ծնվել, նրանք ծնվել են հրադադարի կնքումից էլ հետո, ու այսօր իրենք են պաշտպանում ինձ, թոռներիս, երեխաներիս, պաշտպանում են հայ ազգի անդորրը։ Մեր բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը եւ ցանկացած պահի ունակ է պատժելու ոսոխի ամեն մի սադրանք։ Ցավոք, սահմանային միջադեպերի ժամանակ կորուստներ էլ ենք ունենում, բայց ես ասեմ, որ դիվերսիոն թափանցումները կյանքի գնով կանխած քաջերն անմահանում են, նրանք հավերժանում են։ [b]- Դուք մշտական կապի մեջ եք Արցախի հետ։ Ի՞նչ կարծիքի եք նորընտիր խորհրդարանի մասին։ [/b] - Արցախը կարեւորագույն տեղ ունի իմ կենսագրության մեջ։ Կարելի է ասել՝ ես Արցախյան պատերազմում եմ թրծվել, կայացել, դարձել այն, ինչ որ կամ։ Արցախ աշխարհն ու արցախցին անչափ թանկ են ինձ համար։ Դա հերոսական ժողովուրդ է, որ նաեւ գնահատել գիտե իր համար պայքարած մարդկանց։ Ինքս էլ, դեռ պատերազմի տարիներին եղել եմ Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր՝ Հադրութի տարածքից՝ Էդիլվա ձորակից։ Նորընտիր խորհրդարանին հաջողություն եմ մաղթում եւ կասկած էլ չունեմ, որ Արցախի իշխանությունը, նախագահն ու ԱԺ այս կազմն ունակ են ազգային հարցեր բարձրացնել եւ դրականորեն լուծել։ Արցախի նախագահ Բակո Սահակյանն իմ մարտական ընկերն է եւ Արցախին, հայրենիքին ամբողջությամբ նվիրված անհատականություն, ում չվստահել չի կարելի։ Ես ճանաչում եմ նաեւ խորհրդարան անցած բոլոր ուժերի առաջնորդներին, բոլորն էլ կյանքով, գործունեությամբ ապացուցել են նվիրվածությունը հայրենիքին, ազգին։ Անձամբ ճանաչում եմ ԱԺ նախագահին էլ, վարչապետին էլ, վարչապետի գլխավորած ցուցակով պատգամավոր են ընտրվել անձամբ ինձ շատ հարազատ մարդիկ։ Դաշնակցության ցուցակը գլխավորում էր Արթուր Աղաբեկյանի նման հարուստ կենսագրությամբ անձնավորություն, որ իմ մարտական ընկերն է։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները եւս նվիրված են Արցախին, նույն Վիտալի Բալասանյանը Արցախյան պատերազմում կարգին ուղի է անցել... [b]- Դեպի Արցախ ուխտագնացությունն այս տարի եւս լինելո՞ւ է։ [/b] - Պարտադի՛ր։ Ուխտագնացությունն սկսել ենք մարտի 5-ին՝ Սպարապետի ծննդյան օրը՝ Արարատի մարզից։ Այնուհետեւ եղել ենք Սարդարապատում, Հանրապետության բոլոր մարզերում, սահմանամերձ բնակավայրերում։ Արցախում սպասում են մեր ամենամյա ուխտագնացությանը։ Ավանդույթի համաձայն՝ Արցախում կլինենք օգոստոսի 15-ից սեպտեմբերի 2-ը, կշնորհավորենք Անկախության օրվա եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Ուրախ ենք, որ այս տարի միանգամից մոտ 300-ով ավելացել են արցախցի առաջին դասարանցիները։ Ավանդույթի համաձայն՝ առաջին անգամ դպրոց ոտք դնող բոլոր արցախցի փոքրիկներին գրենական պիտույքներով լի պայուսակներ ենք նվիրելու։ Ավանդական ծրագրից բացի, այս տարի Արցախի ամեն մի վարչական տարածքում մեկական խաչքար ենք տեղադրում՝ նվիրված հայոց Եղեռնի սրբադասված զոհերին։ Ի դեպ, պատվիրում ենք խաչքարեր թուրքերի կողմից ավերված Ջուղայի խաչքարերի կրկնօրինակով, որպեսզի այդ վանդալները հասկանան, որ հայկական ինքնությունը, հայկական արվեստը, հայկական մշակույթն անմահ են։ [b]- Եթե դեմ չեք, մի քանի խոսք էլ ներքաղաքական իրավիճակի մասին։ Ի՞նչ կարծիքի եք ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման սկսված շարժման եւ հանրահավաքները կասեցնելու մասին։ [/b] - Նորմալ, քաղաքակիրթ, մտահոգ ընդդիմությունը միշտ եւ բոլոր հասարակարգերում էլ անհրաժեշտություն է։ Ուժեղ ընդդիմությունը հենց իշխանությանը, պետությանն է հարկավոր։ Բայց մի բան էլ պիտի հասկանանք։ Պետությունը նորտարվա տոնածառ չի, որ ով ինչ խաղալիք ուզենա, վրեն կախի։ Պիտի հասկանանք, որ կեռասենուց ծիրան հավաքել չենք կարող։ Այս շարժումից ինչ պտուղ կարող էինք, քաղել էինք, ինչ բերք պետք է ունենայինք, արդեն հավաքել էինք։ 2-րդ փուլում արդեն հանրահավաքներն ինքնանպատակ էին դարձել, ինչ-որ մադկանց քմահաճույքը բավարարելու միջոց էին դարձել։ Բայց չի կարելի անվերջ երկար ժամանակ կաթվածահար անել մի փողոց, որում պետական կարեւորության շենքեր են։ Կամ թեկուզ Բաղրամյան պողոտայում ապրողները, այդ հատվածում աշխատողներն ի՞նչ մեղք էին գործել, որ մի քանի հարյուր մարդու կամակորությանը պատանդ պետք է մնային։ Ես կարծում եմ, որ նորմալ, հայրենասեր իշխանությունն էլ, նորմալ, հայրենասեր ընդդիմությունն էլ նորմալ երկրի համար անհրաժեշտություն են։ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց ուժ պետք է տան, առողջ բանավեճում համազգային, պետական կարեւորության հարցերի լուծումը պիտի գտնեն։ Եվ հանկարծ չհավատաք, որ երկրում կարող է լինել մարդ, այն էլ՝ իշխանավոր, որ կողմ լինի թանկացումներին, կողմ լինի ժողովրդի վրա սոցիալական բեռի ավելացմանը։ Կրկնում եմ՝ հարկավոր է միասնաբար ելքեր որոնել՝ միասնաբա՛ր։ Միասնությունը մեր ազգի հաջողության բանալին է։ [b]- Եվ եկեք զրույցն ավարտենք՝ դարձյալ անդրադառնալով օրվա խորհրդին՝ Ձեր ծննդյան տարեդարձին: Կա՞ մի ծննդյան տարեդարձ, որ առանձնահատուկ եք հիշում: [/b] - Ուրեմն, 1989 թվականից հետո իմ ծննդյան օրերը նշել ենք է՛լ Հադրութի Էդլվա ձորակում, է՛լ Մարտակերտի Մեծ Շենում, Մատաղիսում, նշել ենք նաեւ անմիջական մարտական գործողություններին զուգահեռ: Ծննդյանս օրերը նշել եմ մարտական ընկերներիս հետ, սկզբում երկրապահ ջոկատների հետ, ապա բանակի, պաշտպանության նախարարության կանոնավոր զորամիավորումների: Ավանդույթը շարունակվեց նաեւ 2000-ից հետո, երբ պաշտպանության փոխնախարար էի: Ի դեպ, որտեղ էլ որ նշել ենք ծնունդս, պաշտպանության նախարարը՝ լիներ Սպարապետը, թե Սերժ Սարգսյանը, եկել, ներկա է եղել: Այդ օրերը մոռանալու բան չեն: Դե հիմա էլ, ինչպես զրույցի սկզբում ասացի, ծննդյանս օրն անցկացնում եմ եռասերունդ երկրապահական ընտանիքի հետ: [b]-Պարոն Գրիգորյան, մենք եւս նկատել ենք, որ ձեր շրջապատի համար ձեր ծննդյան տարեդարձը տոն է: Մարդ կա, ինքն է ուրախանում իր ծնունդով, բայց կան այնպիսիք, որ շրջապատին են ուրախացնում իրենց ծնունդով: Շատ շնորհակալ ենք ձեր ծննդյան օրը մեզ ժամանակ տրամարելու համար: Ժամանակը թող միշտ ձեր օգտին աշխատի: [/b] Հարցազրույցը վարեց [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր