Քենիայի արգելոցում հեպարդների ընտանիքը հայտնվել է զբոսաշրջիկների մեքենայում. ֆոտոշարք
Աշխարհի մի շարք կենդանաբանական այգիներում և ազգային արգելոցներում ոչ թե կենդանիններն են փակված վանդակներում, այլ մարդիկ են հատուկ մեքենանների օգնությամբ շրջում` վայրի բնության գրկում ծանոթանալով կենդանական աշխարհին:
Օրեր առաջ Քենիայի Մասաի-Մարա ազգային արգելոցում զբոսաշրջիկների մեքենայում անսպասելի հայտնվել էր վագրակատուների` հեպարդների ընտանիքը: Գիշատիչներից մեկն անգամ թռիչք էր գործել մեքենայի սրահ և կարգին վախեցրել զբոսաշրջիկներին:
66-ամյա իռլանդացի ՄաքԿալդինը ապշել էր, երբ ավտոմեքենայի հետևի նստարանին հայտնվել էր հեպարդներից մեկը, որի հետ հանդիպումը նա դեռ երկար կհիշի:
Բարեբախտաբար, միջադեպի արդյունքում ոչ ոք չէր տուժել:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: