Աֆրիկյան ազգային արգելոցում իտալացի զբոսաշրջիկների են սխալմամբ սպանել
Զիմբաբվեի ազգային արգելոցում իտալացի զբոսաշրջիկներին` հայր և որդուն, տեղի ծառայողները որսագողերի հետ են շփոթել և սպանել: Այս մասին հայտնել է Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունը:
Միջադեպը տեղի է ունեցել սաֆարի պարկում, որտեղ զբոսնել են հայրն ու որդին:
Իտալիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը պարզում է իր քաղաքացիների մահվան հանգամանքները: