Աֆղանստանում ավտոմեքենա է պայթել. 33 զոհ
                        ԱՖղանստանի արևելյան Հոսթ նահանգում Քեմփ Չափման ռազմակայանի անցակետում պայթուցիկներով լի ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ` մասնավորապես կանայք և երեխաներ: 
Հոսթի նահանգապետի խոսքով, զոհվածներից 27-ը քաղաքացիական անձինք են, 6-ը` անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

