Աֆղանստանում գազատար է պայթել. կան զոհեր
Աֆղանստանի հարավում՝ Հերատ քաղաքում գազատար է պայթել, ինչի հետեւանքով 11 հոգի մահացել է, այդ թվում՝ 10 երեխա:
Եւս 18 մարդ վիրավոր է: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ կրակի մեջ է հայտնվել գազատարի հարեւանությամբ տեղակայված ճամբարը, որտեղ էլ գտնվել են երեխաները:
Դեռեւս պարզ չէ՝ պայթյունը պայմանավորված է վթարով, թե փախստականներին սպանելու միտումով: