211652_close_icon
views-count1643 դիտում article-date 15:08 23-03-2015

Աֆղանստանում ինքնաշեն ռումբ է պայթել. կա 2 զոհ

Աֆղանստանի արևելյան Հոսթ շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 2 մարդ է մահացել, կա 2 տուժած: Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել Մատուն քաղաքում: Ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել խանութներից մեկի մուտքի մոտ: Դեռ ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը: Իշխանությունները սակայն կարծում են, որ դա «Թալիբան» շարժման զինյալների ձեռքի գործն է: Նշենք, որ Աֆղանստանում իշխանությունների և «Թալիբան» շարժման միջև տեղի ունեցող հակամարտությունների պատճառով ամենաշատը խաղաղ բնակիչներն են տուժում: Ըստ Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության՝ անցած տարվա ընթացքում մոտ 3.700 մարդ է զոհվել, 6.800-ը վիրավորվել է «Թալիբան» շարժման ահաբեկչական հարձակումների արդյունքում:

Նմանատիպ նյութեր