Եմենում մարդասիրական հրադադարը խախտվել է
Եմենում մարդասիրական հրադադարը խախտվել է. Արաբական կոալիցիան շարունակում է օդային հարվածները հուսիների դիրքերին:
Սաուդյան Արաբիայի զինվորականների խոսքով, ՄԱԿ-ից երաշխիք չեն ստացել, որ հուսիներն իրենց հերթին կհետևեն հրադադարին: Եմենին պարենամթերք և դեղորայք մատակարարելու «մարդասիրական դադարը» ՄԱԿ-ը ծրագրում էր սկսել շաբաթ օրը և շարունակել մինչև հինգշաբթի` Ռամադանի ավարտը:
Նշենք, որ կոալիցիայի ռմբակոծությունները վերսկսվել են հրադադար հայտարարելուց 2 ժամ անց: