211652_close_icon
views-count1916 դիտում article-date 16:17 09-04-2016

Սիրիայում վերջին օրերին հրադադարը խախտվել է 6 անգամ

Վերջին օրերին Սիրիայում կնքված հրադարարի ռեժիմի 6 խախտում է արձանագրվել: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն: Վերջինի տվյալներով՝ հրադադարի ռեժիմի 4 խախտում է գրանցվել Լաթաքիայի շրջանում, և 1-ական խախտում՝ Համայում և Հոմսում: Լաթաքիայի նահանգում գտնվող խմբավորումները, որոնք հարում են ընդդիմադիր «Ահրար աշ-Շամ» խմբավորմանը, կրակ են բացել ականանետերից սիրիական բանակի ստորաբաժանումների ուղղությամբ, որոնք տեղակայված են Սանդրան, Շմայս և Նեհշաբբ շրջաններում: Կրակի հետևանքով մահացել է 1 խաղաղ բնակիչ: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Հալեպում «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով 18 խաղաղ բնակիչ է զոհվել:

Նմանատիպ նյութեր