Նյու Յորքում, Բրուքլինի թանգարանի մոտ կրակոցներ են հնչել. 15-ամյա 2 անչափահասներ ծանր վիրավորվել են
2 անչափահասներ ծանր հրազենային վիրավորում են ստացել երեկ Նյու Յորքի Բրուքլինի թանգարանի մոտ հնչած կրակոցների հետևանքով, հաղորդում է Tass-ը:
Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել թանգարանի մոտ գտնվող այգում, որտեղ ընթանում էր ոչ մեծ երաժշտական փառատոն:
Տեղի երաժշտական խմբերից մեկի ելույթի ժամանակ ունկնդիրների միջից մի տղամարդ սկսել է հրազենից կրակոցներ արձակել՝ վիրավորելով 15-ամյա 2 անչափահաս երեխաների:
Նրանց ծանր վիճակում հոսպիտալացրել են, իսկ ոստիկանությունը փնտրում է տղամարդուն: