Մյունխենում հոմոսեքսուալների համար լուսակիրներ են հայտնվել
Մյունխենում հոմոսեքսուալների համար նախատեսված առաջին լուսակիրներն են հայտնվել: Դրանց վրա պատկերված են ոչ միայն սովորական զույգերը, այլ նաև հոմոսեքսուալները՝ ձեռք ձեռքի տված, գրում է Pink News-ը:
Այդ որոշումը կայացրել է քղաքային խորհուրդը՝ Հպարտության շքերթից, այսինքն հոմոսեքսուալների ամենամյա շքերթից առաջ: Այդպիսի լուսակիրները քաղաքում մշտական կյանք չունեն. սովորական պատկերը կարելի է վերականգնել ընդամենը համապատասխան ապակին փոխելուց հետո: