211652_close_icon
views-count40296 դիտում article-date 20:24 05-05-2017

20 տարուց ավելի «մահաբեր խաչմերուկ» անունը ստացած խաչմերուկում վերջապես տեղադրվեցին լուսակիրներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 5-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում վերջապես տեղադրվեցին եվրոպական չափանիշներին համապատասխան լուսակիրներ: Այսուհետ նշված խաչմերուկում գործելու է լուսակիր, որի շնորհիվ էլ վթարները կպակասեն: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմիցս անդրադարձել է այս խաչմերուկում լուսակիրների բացակայության պատճառով տեդի ունեցած վթարներին ու բնակիչների խնդրանքը փոխանցել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին և դեռ անցյալ տարվա դեկտեմբերին ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանը տեղեկացրել էր, որ Վ. Գասպարյանի կարգադրությամբ ճանապարհային ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ թե՛ նշված խաչմերուկուոմ, և թե՛ մայրաքաղաքի ու մարզերում նման խաչմերուկներում ժամանակակից սվետաֆորներ տեղադրելու համար: Դեռ այն ժամանակ մենք բնակիչներին խոստացել էինք, որ մինչև 2017 թ-ի հունիս կլուծվի այդ խնդիրը ու այսօր արդեն բաց ճակատով բնակիչներին տեղեկացնում ենք, որ իրենց խնդրանքը կատարվել է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր