211652_close_icon
views-count1353 դիտում article-date 14:39 11-07-2015

Ուղևորուհու պայուսակից դրամապանակ գողացողը հայտնաբերվեց

Հուլիսի 10-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցի թիվ 112 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ` գումարով և այցեքարտերով: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ին, Գագիկ Կ.-ն դրամապանակը գողացել է թիվ 44 երթուղու միկրոավտոբուսի ուղևորուհու պայուսակից: Նույն օրը տուժողից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր