211652_close_icon
views-count1468 դիտում article-date 20:13 06-11-2014

Երթուղայինում ուղևորուհու պայուսակից դրամապանակ է գողացել

Նոյեմբերի 5-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները Կասյան փողոցի շենքերից մեկի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1981 թ. ծնված Գեղամ Վ.-ին: Նա խոստովանել է, որ թիվ 37 երթուղային ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ՝ գումարով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1992 թ. ծնված Մերինե Խ.-ին: Տուժողից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր