211652_close_icon
views-count1131 դիտում article-date 14:05 23-02-2015

Ավտոբուսում ուղևորուհու պայուսակից դրամապանակ գողացողին հայտնաբերեցին

Փետրվարի 21-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկից ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դատարկ դրամապանակ: Լևոն Ա.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ դրամապանակը նույն օրը, ժամը 17.20-ին, գողացել է թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում` մի կնոջ պայուսակից: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր