Աֆոն պատերազմի դաշտում հաղթեց, բայց հիվանդության դեմ անզոր էր. այսօր մահացել է ազատամարտիկ Աֆոն, ով հայտնի է նաեւ Վազգեն Սարգսյանի հետ «Ուռա» երգի կատարմամբ
Անբուժելի հիվանդության պատճառով այսօր մահացել է Թալինի «Սասուն» ջոկատի հրամանատար Ալֆրեդ Ներսիսյանը՝ Աֆոն:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում խորը ցավով տեղեկացրեցին նրա մարտական ընկերները:
Ավելացնելով, որ նա անգամ արտերկիր բուժման մեկնեց` պայքարելու հիվանդության դեմ, բայց այդ մարտում, ցավոք, տանուլ տվեց:
«Անբուժելի հիվանդության դեմ անզոր էր»,- ավելացրեցին մարտական ընկերները:
Աֆոն առաջիններից էր, ով երկրի սահմանների պաշտպանության համար ջոկատ կազմեց եւ շտապեց պատերազմի դաշտ ու նաեւ եղավ թուրքերի ահ ու սարսափը:
Աֆոն հայտնի է նաեւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ իր «Ուռա» Երգի կատարմամբ: