211652_close_icon
views-count8366 դիտում article-date 12:50 11-07-2015

Որտեղ եւ երբ կհուղարկավորեն ազատամարտիկ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ «Ուռա» երգի կատարմամբ հայտնի Աֆոյին

Թալինի «Սասուն» ջոկատի հրամանատար Ալֆրեդ Ներսիսյանի՝ Աֆոյի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 12-ին, իսկ հուղարկավորությունը՝ հուլիսի 13-ին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Աֆոյի մարտական ընկերները: Նրան կհուղարկավորեն Եռաբլուրում, թեեւ քննարկվել է նաեւ հայրենի գյուղում՝ Լեռնարոտում հուղարկավորելու տարբերակը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ անբուժելի հիվանդության պատճառով երեկ մահացել է Թալինի «Սասուն» ջոկատի հրամանատար Ալֆրեդ Ներսիսյանը՝ Աֆոն: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում խորը ցավով տեղեկացրեցրել էին նրա մարտական ընկերները՝ ավելացնելով, որ նա անգամ արտերկիր բուժման մեկնեց` պայքարելու հիվանդության դեմ, բայց այդ մարտում, ցավոք, տանուլ տվեց: «Անբուժելի հիվանդության դեմ անզոր էր»,- նշել էին մարտական ընկերները: Տեղեկացրել էինք նաեւ, որ Աֆոն առաջիններից էր, ով երկրի սահմանների պաշտպանության համար ջոկատ կազմեց եւ շտապեց պատերազմի դաշտ ու նաեւ եղավ թուրքերի ահ ու սարսափը: Աֆոն հայտնի էր նաեւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ «Ուռա» Երգի կատարմամբ:

Նմանատիպ նյութեր