211652_close_icon
views-count3202 դիտում article-date 10:30 27-02-2021

Երևանում բացվեց «Թեմիս» միջազգային իրավապաշտպան ասոցիացիայի գրասենյակը

Այսօրվա հեռուստաալիքները ողողված են մեծ մասամբ անհետաքրքիր ու անիմաստ հեռուստահաղորդումներով և անորակ նախագծերով, որոնք հիմնականում ապականում են մեր երիտասարդությանը` մղելով դեպի հեռավոր անդունդ:

Ցանկանում եմ խոսել այսօրվա հայ լրագրության նվիրյալներից մեկի՝ սիրված լրագրող-բանաստեղծուհի Լուսին Ղազարյանի մասին: Ծնվել է 1978 թվականին Երևանում: Աշխատել է Նաիրի շրջկենտկոմի պաշտոնաթերթում ու մի շարք լրատվամիջոցներում որպես թղթակից: Հենարան ակումբում եղել է հանրային կապերի ու լրատվական կապերի պատասխանատու ու լրագրող:

Լուսինեն, լինելով բանաստեղծ ու միաժամանակ լրագրղ, գրում է տարբեր թեմաներով, բացահայտելով մեր երկրում բնակվող զանազան մտավորականներին, ինչպես նաև ռազմական ու իրավական ոլորտի ներկայացուցիչներին: Բազմիցս եղել է սահմանամերձ գոտիներում՝ լուսաբանելով ինչպես խրամատային կյանքն, այնպես էլ մեր օրերի հերոս սպաներին ու զինվորներին: Հեղինակ է մի շարք աշխատությունների ու հոդվածների: Գրում է հանուն արդարության՝ ներկայացնելով այն մտավորականներին, քաղաքական ու հասարակական գործիչներին,ում ասելիքը դեռ չի սպառվել՝ իր հոդվածներով, ակնարկներով դառնալով նրանց ասելիքի խոսափողը:

Եվ ահա բավականին վերջերս իմացա, որ նա սկսել է մի նոր հայրենանվեր նախաձեռնություն: Խոսքը մի իրավապաշտպան միջազգային ասոցիացիայի մասին է: Սա զբաղվելու է տարրաբնույթ իրավապաշտպան գործունեությամբ՝ պաշտպանելով ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների իրավունքները:

Այսպիսով՝ ս.թ փետրվարի 26-ին մեծ իրադարձությունն էր Երևանում: Արշակունյաց 5 հասցեում տեղի ունեցավ սիրված մտավորական, Արլուր (Arlur) լրատվական կայքի գլխավոր խմբագիր, բանաստեղծ-լրագրող «Թեմիս» միջազգային իրավապաշտպան ասոցիացիայի նախագահ Լուսինե Ղազարյանի  գրասենյակի բացման արարողությունը: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, իրավապաշտպաններ, պահեստազորում գտնվող զինվորականներ, ոստիկանության ներկայացուցիչներ, արվեստագետներ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ՝ շնորհավորելու Լուսինեին և մասնակցելու նրա կողմից կազմակերպված գեղեցիկ ցերեկույթին:

Ցերեկույթի ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ օրվա հերոսը՝ Լուսինե Ղազարյանը: Նա հակիրճ ներկայացրեց հավաքույթի ու կազմակերպության գործունեության  նպատակը: Նա իր  խոսքում փոքր-ինչ հուզված նշեց, որ իր կյանքում ունեցել է շատ նպատակներ,դրանք են՝ հրատարակել բանաստեղծությունների ժողովածուները, կազմել ընտանիք և ունենալ անձնական գրասենյակը: Այստեղ խրոխտ ու հայրենասիրական ելույթներով հանդես եկան նաև Արցախի Հանրապետության Ազգային հերոս, հայազգի ռազմական գործիչ, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, Ֆիդայիններ Հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը, Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ Գրիշա Սարգսյանը, «Սատար» Հաշմանդամների Հասարակական Կազմակերպության գործադիր տնօրեն Երկրապահ կամավորականների միության գնդապետ Գագիկ Դանիելյանը, Ղարաբաղյան պատերազմի վետերան, «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա»-ի նախագահ գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը՝ պարգևատրելով Լուսինե Ղազարյանին անվական հուշամեդալով, ինչպես նաև Մոսկվայից ժամանած Զվարթնոց մշակութային կենտրոնի տնօրեն Անժելա Ստեփանյանը, Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը, քաղաքական գործիչ Վարդան Քալանթարյանը, բանաստեղծ-ազատամարտիկ Խաչիկ Մանուկյանը, լրագրող Հասմիկ Հակոբյանը, Ռուզաննա Խաչատրյանը: Խաչիկ Մանուկյանի ռազմա-հայրենասիրական բանաստեղծություններից ասմունքեց սիրված ասմունքող Հռիփսիմե Սարգսյանը՝ բոլորին մտովի տեղափոխելով դեպի սիրված բանաստեղծի ստեղծագործական աշխարհ ու մարտական դիրքեր:

Ցերեկույթն ամփոփեց Լուսինե Ղազարյանը՝ բոլոր ներկաներից ու կազմակերպիչներից շնորհակալություն հայտնելով, նշեց, որ ավելի մեծ քայլերով շարունակելու է իր  գործունեությունն այստեղ բացված մամուլի ակումբի շրջանակներում, կազմակերպելով հետաքրքիր մտավորականների և գործիչների հետ հանդիպումներ, մեր հանրությանը ներկայացնելու  ինչպես մշակութային, հասարակական, այնպես էլ քաղաքական, ռազմական ու իրավական նորանոր ոլորտներին: 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր