211652_close_icon
views-count40919 դիտում article-date 18:50 10-07-2015

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Սիլիկյան թաղամասում. բնակիչները սպառնում են դիմել կտրուկ գործողությունների. վերջին պահին` մինչև վաղը այն դադարեցրեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին լարված և պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Սիլիկյան թաղամասում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 200-ից ավելի բնակիչներ պատրաստվում են ի նշան բողոքի` փակել Երևան-Աշտարակ ավտոճանապարհը, պահանջելով արդար նախաքննություն երեկ` Սիլիկյան թաղամասում հայր և որդի Մարտիրոսյանների կողմից խուլիգանական դրդումներով տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին, ասելով. «Ուզում ենք, որպեսզի գոնե այս անգամ իրենց կատարած լկտի պահվածքի համար օրենքի ողջ խստությամբ հայր և որդի Մարտիրոսյանները պատասխանատվության ենթարկվեն: Եթե նրանց կողմից կատարված նախորդ բոլոր հանցագործությունները չկոծկվեին` նախաքննական մարմինները ծածկադմփոց չանեին` ապա երեկվա դեպքը տեղի չէր ունենա և այսօր մենք այտեղ հավաքված չէինք լինի»: Բնակիչները, այնուամենայնիվ, որոշեցին մինչև վաղը չդիմել կտրուկ գործողությունների, քանի որ վստահ են այս անգամ, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում օբյեկտիվ քննություն կկատարվի, քանի որ ունեն նաև տեղեկություն, որ քննչական մարմինը վաղը դիմելու է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ձերբակալված 3 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանքը: «Հավատում ենք, որ դատարանը հայր և որդի Մարտիրոսյանների առաջ չի գայթակղվի և քննիչի միջնորդությունը կբավարարի: Հակառակ դեպքում, եթե դատավորը չբավարարեց քննիչի միջնորդությունը, ուրեմն մենք պատասխան չենք տա մեր հետագա քայլերի համար: Մեր համբերության բաժակն արդեն լցվել է: Թող հլը մտնեն դրանց տներն ու խուզարկություն անեն` էնքան զենք ու զինամթերք կհանեն, որ մի ամբողջ դասակ կզինես»: Ֆոտոլրագրողի հարցին, թե` ի՞նչ գիտեք, որ նրանք զենք- զինամթերք ունեն, բնակիչներն ասում էին. «Որ զենք չունենա, կասի` ում պետք ա զենքով կգյուլեմ ու մի ժամ էլ չեմ նստի՞»: Ինչպես երեկ` հուլիսի 9-ին, [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/09/59200/]հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, ժամը 14:30-ի սահմաններում Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակչուհի, 50-ամյա Մարինա Ավետիսյանը ահազանգել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում Կառլեն, Հրանտ, Հրաչ, Աշոտ Մարտիրոսյանները հետապնդել էին իր 15-ամյա տղային, որից հետո չարամտորեն կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել, որից հետո հայհոյանքներ տալով` երկաթյա և փայտյա մահակներով դիտավորությամբ ամբողջովին վնասել էին իրենց պատկանող ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենան: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր