Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներին կհանձնվեն ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերը
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 13.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (Աբովյան 50/5) տեղի կունենա 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձերի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությունը։
Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ուսումնառության ամբողջ ընթացքում փոխհատուցում է առկա ուսուցման
համակարգի բակալավրիատում սովորող և երկու ու ավելի երեխա ունեցողների ուսման վարձը։