Իսպանիայում հրդեհվել է 1800 հեկտար տարածք
Իսպանիայում հրշեջները շարունակում են կրակի դեմ պայքարը: Անտառային հրդեհները մի քանի օր է մոլեգնում են երկրի մի շարք շրջաններում: Երեկ առավել լուրջ իրավիճակ է ստեղծվել Անդալուսիայի հարավում: Հրդեհվել է 1800 հեկտար տարածք, տարհանվել են հարյուրավոր մարդիկ:
Հրշեջների աշխատանքը բարդացնում է շոգ ու չոր եղանակը: Օդերևութաբանների կանխատեսումներով, առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կարող է հասնել 42-ի: