211652_close_icon
views-count910 դիտում article-date 15:04 03-03-2015

Հարավային Աֆրիկայում 1000 հեկտար անտառ է հրդեհվել

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունում անտառային հրդեհներ են բռնկվել, ինչի հետևանքով ավելի քան 1000 հեկտար անտառ է այրվել: Ավելի քան 100 հրջեջներ պայքարում են կրակը մարելու համար: Հրդեհի հետևանքով մի քանի տուն է այրվել, ավելի քան 50 մարդ թունավորվել է ծխից: Հրդեհը ուժեղ քամու պատճառով մի քանի ժամվա ընթացքում սկսել է արագ տարածվել: Ավելի վաղ հրշեջները խորհուրդ էին տվել անտառի մոտակայքում ապրող բնակիչներին առատ ջրել այգիներն ու տանիքները, եթե դրանք պատրաստված են ցախից կամ արմավենու տերևներից:

Նմանատիպ նյութեր