1184 դիտում
13:25 10-07-2015
ԼՂՀ վարչապետը Մարտակերտում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Մարտակերտում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ շրջկենտրոնի ջրամատակարարման նոր ցանցի գործարկման և ճանապարհների վերանորոգման վերաբերյալ:
Վարչապետը շեշտադրել է, որ նշված երկու խնդիրների կարգավորումը Մարտակերտ քաղաքի բնակչության համար օրախնդիր է, և կառավարությունը շուրջ մեկ տարի է այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ է իրականացնում: «Կատարված աշխատանքների ծավալը թույլ է տալիս, որ շրջկենտրոնի բնակչությունը շուտով մշտական ջուր ունենա, իսկ քաղաքի ճանապարհների վիճակն ուղղակի անթույլատրելի է, և անհապաղ կսկսվեն փոսորակային բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքները»,- ասել է Ա. Հարությունյանը:
Այնուհետև քաղաքի ջրամատակարարման աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ով, մասնավորապես, նշել է, որ 2014թ.-ին մեկնարկած ծրագիրն արդեն ավարտին է մոտենում: Նախարարի խոսքով՝ արդյունավետ ջրամատակարարում իրականացնելու համար շրջկենտրոնը բաժանվել է երկու գոտիների, վերակառուցվել և վերանորոգվել են երեք ջրավազանները, արդեն ավարտվել է քաղաքի ներքին ցանցի անցկացումը, տեղադրված են ջրաչափերը, և առաջիկա օրերին կսկսվեն ներմիացման աշխատանքները:
Կարեն Շահրամանյանն առանձին զեկույցով ներկայացրել է նաև շրջկենտրոնի ճանապարհների վիճակը բնութագրող քաղաքաշինական եզրակացությունը: Նախարարն, ըստ թաղամասերի, անդրադարձել է կատարվելիք աշխատանքներին, որոնք արժանացել են գործադիր իշխանության ղեկավարի հավանությանը:
Խորհրդակցության ընթացքում Ա. Հարությունյանը շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի և այլ պատասխանատուների հետ քննարկել է նաև շրջանում իրականացվող բերքահավաքի ընթացքին ու խնդիրներին վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
10471 դիտում
22:25 20-10-2017
Արցախի Հանրապետության պետական նախարարը Մարտակերտում և Մարտունիում աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել
1398 դիտում
12:34 18-03-2015
Մարտակերտում Մովսես Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն
1717 դիտում
14:12 27-01-2014
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Հադրութում խորհրդակցություն է անցկացրել
Այս բաժնից
910 դիտում
16:51 26-01-2025
«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
928 դիտում
16:12 26-01-2025
Իրանը և Թուրքիան քննարկել են ավտոմեքենաների համար վառելիքի հարկային արտոնության չեղարկումը
3127 դիտում
15:11 26-01-2025
Նա կոչնչացնի Հայաստանը, հանդարտեցրեք նրան. Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին. aravot.am