211652_close_icon
views-count1362 դիտում article-date 12:34 18-03-2015

Մարտակերտում Մովսես Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն

Մարտի 17-ին Մարտակերտում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամկազմը, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման հրամկազմն ու ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքին և առաջիկա անելիքներին: Խորհրդակցությունը վարել և վերջում համապատասխան հանձնարարականներ է տվել ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր