211652_close_icon
views-count1875 դիտում article-date 12:12 10-07-2015

Յուրա Մովսիսյանը հրաժարվել է վերադառնալ ԱՄՆ

Ամերիկյան MLS-ի «Ռեալ Սոլթ-Լեյք» ակումբի տեխնիկական տնօրեն Քրեյգ Վայբելը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի հարձակվո Յուրա Մովսիսյանի հնարավոր վերադարձը իրենց ակումբ: «Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ Յուրա հրաժարվել է մեզ միանալ: Մենք երկար զրույց ենք ունեցել, այժմ նրան ամեն ինչ «Սպարտակում» բավարարում է: Մոսկովյան թիմի մարզչական շտաբում փոփոխություններ են եղել և նոր մարզիչը շահագրգռված է Յուրային պահել ակումբում: Ուրախ եմ նրա համար, այժմ Յուրայի մոտ ամեն ինչ լավ է, սակայն, ցավոք սրտի, ես նրանից ստացա ոչ այն պատասխանը, որը ցանկանում էի», ասել է Վայբելը: Նշենք, որ Մովսիսյանը «Ռեալ Սոլթ-Լեյքի» կազմում հանդես է եկել 2007-2009թթ. և ակումբի դարձել MLS-ի գավաթակիր:

Նմանատիպ նյութեր