211652_close_icon
views-count4306 դիտում article-date 20:31 22-07-2020

Յուրա Մովսիսյանը ԱՄՆ-ում դրամահավաք է կազմակերպել՝ հայկական բանակի համար

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը հայկական բանակի համար գումարն հանգանակելու ակցիա է կազմակերպել: Հանգանակությունը իրականացվում է Gofundme հարթակում: «Լոս-Անջելեսի և ամբողջ աշխարհի սիրելի ընկերներ, եկեք միավորվենք և ցույց տանք, թե ինչպես ենք աջակցում մեր հայ զինվորներին, որոնք քաջաբար պաշտպանում են մեր սահմանները Ադրբեջանի ներխուժման փորձերից: Յուրաքանչյուր դոլարը կուղղվի նրան, որպեսզի մեր զորքերին սահմանագծում ապահովենք անհրաժեշտ ամեն ինչով, ինչպես նաև՝ օգնենք զոհված հերոսների ընտանիքներին», նշված է Մովսիսյանի հայտարարության մեջ: Մեկ օրում Մովսիսյանին հաջողվել է հավաքել ավելի քան 10 հազար դոլար: Նշենք, որ ներկայումս 32-ամյա ֆուտբոլիստը առանց ակումբի է և բնակվում է Լոս-Անջելեսում:

Նմանատիպ նյութեր