211652_close_icon
views-count2807 դիտում article-date 23:13 18-05-2015

Յուրա Մովսիսյանը ցանկանում է վերադառնալ ԱՄՆ

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մաքեյբը հայտարարել է, որ Մովսիսյանը շահագրգռված է վերադառնալ ԱՄՆ-ի ֆուտբոլային առաջնություն՝ ՄԼՍ: Հիշեցնենք, որ Մովսիսյանը ՄԼՍ-ում հանդես է եկել 2006-2009 թվականներին: «Յուրան շահագրգռված է վերադառնալ ՄԼՍ: Կարծում եմ, նա մի քանի տարբերակ կունենա և անկասկած, կդիտարկի ՄԼՍ-ից եկող առաջարկները: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա առաջիկա շաբաթներին Յուրայի, նրա ակումբի և այն թիմերի միջև, որոնք կարող են շահագրգռված լինել նրա տեղափոխման հարցում: Յուրայի համար ընտանիքից ավելի կարևոր բան չկա: Նրա կինն ու երկու երեխան ցանկանում են հարազատների հետ լինել, որոնք բնակվում են Կալիֆորնիայում: Չէ՞ որ Յուրան Եվրոպա էր տեղափոխվել՝ նրանց ֆինանսապես ապահովելու համար»,- նշել է գործակալը: Նշենք, որ Ռուսաստանի առաջնության այս մրցաշրջանում Մովսիսյանը «Սպարտակի» կազմում 16 հանդիպում է անցկացրել և դարձել երկու գոլի հեղինակ: Վնասվածքի պատճառով հայ ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: «Սպարտակի» հետ նրա պայմանագիրը գործում է մինչև 2017 թվականը:

Նմանատիպ նյութեր