Ռուսաստանը չի ընդառաջի Պամելա Անդերսոնի խնդրանքին
Ռուսաստանը պատրաստ չէ կատարել Հյուսիսային ծովային ճանապարհը փակելու Պամելա Անդերսոնի և կենդանական աշխարհի այլ պաշտպանների խնդրանքը, գրում է Известия թերթը:
ՌԴ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Վալերի Ֆյոդորովի խոքով՝ Ռուսաստանը նշված հատվածը փակելու իրավական հիմքեր չունի:
«Ինչպե՞ս կարող ենք ուրիշներին պատժել մի բանի համար, որ նրանք կատարել են այլ պետությունների տարածքում: Ո՞վ է մեզ նման իրավունք տվել: Թող այդ հարցով զբաղվեն այն պետությունների կոնկրետ մարմիները, որտեղ թույլ են տվել ֆինվալներին սպանել»,-ասել է Ֆյոդորովը:
Հիշեցնենք, որ ամերիկյան հայտնի դերասանուհի, կենդանիների պաշտպան Պամելա Անդերսոնը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով թույլ չտալ1,7 հազար տոննա ֆինվալ ձկնատեսակ տեղափոխող Winter Bay նավին Հյուսիսային ծովային ճանապարհով հասնել Ճապոնիա: