1308 դիտում
07:47 10-07-2015
Մեր պետական պարտքը աճում է շատ ավելի արագ, քան կանխատեսում է կառավարությունը. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է. «Հաջորդ տարի ՀՀ կառավարությունը մտադիր է ներգրավել ևս մոտ 909 միլիոն դոլարի պարտք։ Սա ակնհայտ է դառնում կառավարության ներկայացրած և երեկ հաստատված «2016-2018թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի» ուսումնասիրությունից»։
Ըստ թերթի, եթե կառավարության կանխատեսած ցուցանիշների համաձայն 2016 թվականի սկզբին մեր պետական պարտքը կազմելու է 1 տրիլիոն 999 միլիարդ դրամ (4.2 մլրդ դոլար), ապա նույն տարվա վերջին այն պետք է կազմի 2 տրիլիոն 431 միլիարդ դրամ (5.1 միլիարդ դոլար)։ Տարբերությունը 432 միլիարդ դրամ է, որը դրամի այսօրվա փոխարժեքով կազմում է 909 միլիոն դոլար։ Ըստ կառավարության՝ մեր պետական պարտքը հաջորդ տարի կավելանա հենց այդքանով։ Սակայն նշենք, որ իրականությունը ավելի դաժան է լինելու. մեր պետական պարտքը աճում է շատ ավելի արագ, քան կանխատեսում է կառավարությունը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1003 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1057 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1054 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»