211652_close_icon
views-count7944 դիտում article-date 18:37 10-10-2014

Եռյակի բազմամարդ հանրահավաքը սկսվեց կես ժամ ուշացումով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Րոպեներ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց Եռյակի հրավիրած հանրահավաքը: Այն սկսեց կես ժամ ուշացումով, քանի որ հավաքվածները սպասում էին եռյակի առաջնորդներին՝ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Չնայած առաջնորդների ուշացմանը ,ժողովուրդը մեծ ոգեվորությամբ դիմավորեց նրանց, ինչից հետո հանրահավաքը սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով: Ավելին, ողջունեցին նաեւ հասարակական պարտքը կատարող ոստիկաններին: Նշենք նաեւ, որ Ազատության հրապարակը բազմամարդ է: Տարբեր հաշվարկներով այս պահին 20 հազարից ավելի մարդ կա հրապարակում: Մինչեւ հանրահավաքը հրավիրելը Եռյակը հայտարարել էր, որ օրակարգում դրված է 2 հարց ՝ սահմանադրական փոփոխությունների կասեցումը եւ քառյակի կողմից ներկայացված 12 կետանոց պահանջը: Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանը, ով վարում էր հանրահավաքը, ասաց, որ շատերը շահարկում են, թե հոկտեմբերի 10-ի հանրահավաքն ուղղված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը. «Դա այդպես չէ: Մեր երկրում խորը ներքին խնդիրներ կան, որոնք անհրաժեշտ է լուծել»: Լուսանկարները` Սևակ Զազյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր