Ալիևը արձակուրդ է մեկնել, սակայն նրա հանգստյան վայրը գաղտնի է պահվում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի սկզբից արձակուրդի մեջ է գտնվում, սակայն, ինչպես հայտնում է contact.az-ը, նրա հանգստյան վայրը գաղտնի է պահվում:
Կայքն ընդգծում է, որ Ադրբեջանի բնակչությանը երբեք տեղյակ չի պահվում, թե իրենց նախագահը որտեղ է անցկացնում իր ամառային հանգիստը:
Եվ չնայած Ալիևն արձակուրդի մեջ է, նա մի շարք հանձնարարականներ է տվել, ինչպես նաև շնորհավորական ուղերձներ հղել ԱՄՆ-ի և Բելառուսի նախագահներին՝ իրենց ազգային տոների կապակցությամբ: