1242 դիտում
10:48 08-07-2015
Խորհրդրանում գրագետ մասը շատ քիչ է, դա խայտառակություն է. Արամ Մանուկյան. «Իրատես de facto»
Հայաստանի խորհրդարանում հայերենն այնքան է աղճատվում, խեղաթյուրվում, որ հատուկենտ պատգամավորների խոսքը կարող ես գրագետ համարել, գրում է «Իրատես de facto» թերթը ու ներկայացնում այդ խնդրի մասին խորհրդարանում անընդհատ բարձրաձայնող ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքը.
«Ինձ համար դա արժանապատվության հարց է։ Պաշտոնյայի գրագետ չլինելը խայտառակություն է բոլորի համար, այնինչ մարզպետարաններում, կառավարությունում անգրագիտություն է տիրում, բուժհիմնարկներում գրագրությունը ռուսերեն է։ Լեզուն քո տեսակն ու անձնագիրն է, որով պետք է հպարտանաս։ Քեզ անաղարտ, մաքուր լեզու են ժառանգել, որը պիտի պահպանես, բայց դու կեղտոտում ես, հարամում։ Շարքային գյուղացուն չես կարող բարձր պահանջներ ներկայացնել, բայց պատգամավոր եք ընտրվել, ա՛յ ձեր խիղճը մեռնի։ Կամ նախարար ես դարձել ու ներկայացնում ես ՀՀ կառավարությունը»:
Թերթի հարցին, թե ԱԺ-ում պատգամավորների քանի՞ տոկոսը գրագիտության խնդիր ունի, պատգամավորը պատասխանել է. «Ցավալի է, բայց գրագետ մասն է շատ քիչ։ Խայտառակություն է։ Հնարավոր է՝ մի քսան տոկոսը գրագետ լինի, իսկ կեսն անգամ մի էջ դիմում գրագետ չի կարողանա գրել»։
Նմանատիպ նյութեր
1090 դիտում
12:10 16-10-2023
Խոսողներ շատ կան, ծառայողներ՝ քիչ, կարիքները շատ են, մշակները՝ քիչ, մենք մշակներ պետք է պատրաստենք․ Արամ Ա
Այս բաժնից
1003 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1057 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1054 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»