211652_close_icon
views-count987 դիտում article-date 15:06 07-07-2015

ՀՀ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հուլիսի 5-ին և 6-ին արձանագրվել է սնկից թունավորման ևս 3 դեպք` 4 տուժածով: Թունավորվածները սննդում օգտագործել են սեփական նախաձեռնությամբ հավաքած սունկ: Տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ներկայումս բոլոր տուժածները դուրս են գրվել ՝ լավացումով: Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սննդում սնկի օգտագործումից հետո 1.5-2 ժամ անց: Թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է. • չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ • չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների ու երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի • սննդում չօգտագործել հում սունկ • սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում • չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի • հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել • ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը: Թունավորման նախնական ախտանշաններն են՝ • սրտխառնոց • փսխում • սուր ցավեր որովայնի շրջանում • ջերմություն • ստամոքի և բարակ աղու բորբոքում • գլխապտույտ Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: [b]ՀՀ Առողջապահության նախարարություն [/b]

Նմանատիպ նյութեր