3958 դիտում
17:58 03-04-2014
Մի անցեք բարոյականության սահմանը, այն հաստատ Ձեզ ռեյտինգ չի բերի
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը հայտարարություն է տարածել , որում ասվում է.
«Լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե Երեւանում ծեծի է ենթարկվել Գեւորգ Մելիքյանը , եւ այդ ամենին առնչություն ունեցողների մեջ միտումնավոր նշվում է նաեւ իմ անունը: Նախ նշեմ, որ Գեւորգ Մելիքյանի հետ որեւէ կապ չունեմ. ես ոչ միայն նրան չեմ ճանաչում, այլեւ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվել նրա հետ: Եվ, բնականաբար, այդ պարագայում չեմ էլ կարող որեւէ կերպ մասնակից լինել նրա հետ կատարվածին, անգամ եթե նման դեպք տեղի է ունեցել:
Ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ իրենց ապատեղեկատվությունը ու անբարեխղճությունը փորձում են որպես ճշմարտություն մատուցել` իմ անունը շահարկելով»:
Արգամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նշենք, որ Էլեկտրոնային լրատվամիջոցները այսօր հաղորդել էին. որ «Օրեր առաջ ծեծի է ենթարկվել «օրենքով գող» Գևորիկը, որն առավել հայտնի է որպես «Օշականցի Գևորիկ»:
Տեղեկությունների համաձայն, Գևորիկը և «օրենքով գող» Արմեն Ղազարյանի (Պզոյի) եղբորորդին Երևանի ռեստորաններից մեկում, որը գտնվում է «Երրորդ մասում», անհայտ անձանց հետ վիճաբանել են, ինչը վերածվել է քաշքշուկի: Պզոյի եղբորորդին փախել է, իսկ Գևորիկին ծեծի են ենթարկել:
Վերջինիս վնասվածքներով տեղափոխել են իր՝ Օշականում գտնվող տուն:
Լուրեր էին պտտվում, որ ռեստորանը պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամին»:
Նմանատիպ նյութեր
1025 դիտում
10:25 11-06-2020
Իրար չհարգելը, իրար նկատմամբ նրբանկատ չլինելը հաստատ դրական արդյունքների չի բերի․ «Առավոտ»
31960 դիտում
20:54 20-06-2020
Սերժ Սարգսյան. Ամեն ինչ արդեն անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը. News.am
Այս բաժնից
670 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
937 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1168 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ