ԻՊ զինյալները զանգվածային մահապատիժ են իրականացրել Պալմիրայի ամֆիթատրոնում
Սիրիայի Պալմիրա քաղաքի հնագույն ամֆիթատրոնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները զանգվածային մահապատիժ են իրականացրել:
Սիրիայի կանոնավոր բանակի 25 զինվորականի, որոնք ավելի վաղ գերի էին ընկել Հոլմսի մոտակայքում, գնդակահարել են հարյուրավոր մարդկանց ներկայությամբ: Կրակողների թվում եղել են նաև 13-14 տարեկան պատանիներ: