ԻՊ զինյալները սպանել են Պալմիրայի հսկիչին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սպանել են Պալմիրա քաղաքի հնագույն հատվածի գլխավոր հսկիչին: 82-ամյա Խալիդ Ասաադը Պալմիրայում աշխատել է ավելի քան 50 տարի եւ շատ գիտական աշխատանքների հեղինակ է:
Հարազատները պատմել են, որ գիտնականի գլխատված մարմինը կապված է եղել Պալմիրակի կենտրոնական հրապարակի սյուներից մեկին: Մահից առաջ նրան շաբաթներ շարունակ կտտանքների են ենթարկել:
Հիշեցնենք՝ զինյալները Մերձավոր Արեւելքի մարգարիտը համարվող Պալմիրան գրավել էին մայիսին: