211652_close_icon
views-count931 դիտում article-date 11:34 21-09-2024

Հարավային Կարոլինայում 13 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ են իրականացրել

Ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգում ի կատար են ածել Ֆրեդի Օուենսի մահապատիժը, տեղեկացրել է NBC News-ը։ Նահանգը մահապատիժը վերականգնել է 13-ամյա ընդմիջումից հետո՝ պայմանավորված նրանով, որ բանտային իշխանությունները չեն կարողացել ձեռք բերել մահացու ներարկումների համար անհրաժեշտ դեղերը։

Օուենսը դատապարտվել էր 1997թ. սպանության համար, երբ թալանել էր խանութը Գրինվիլում եւ սպանել նրա վաճառողին։ Նա սպանել է նաեւ օկրուգային բանտում պահվող մի մարդու։ Նրա խոստովանությունը կարդացվել է ատենակալների եւ դատավորի կողմից, որոնք նրան դատապարտել են մահապատժի։

46-ամյա Օուենսը ոչ մի հայտարարություն չի արել։ Նրա վերջին ուտելիքը եղել է չիզբուրգերը, տապակած կարտոֆիլը,  ռիբայ սթեյկը, վեց հավի թեւիկները, երկու ելակի գազավորված ըմպելիքները եւ մի կտոր խնձորով կարկանդակը։

Նմանատիպ նյութեր