Իրաքյան բանտերից մեկում զանգվածային մահապատիժ է կազմակերպվել
Իրաքի Էն-Նասիրիա քաղաքի բանտում գնդակահարվել է 42 գրոհային, ովքեր մեղադրվում էին ահաբեկչությանը մասնակից լինելու մեջ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ Իրաքի արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությանը հղումով։
Նշվում է, որ գնդակահարվածների հարազատներին թույլ են տվել ներկա գտնվել մահապատժին։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ բոլոր մահապատժի ենթարկվածները եղել են սուննի-մահմեդականներ։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունում նույնպես հաստատել են փաստը և խստագույնս քննադատել իրաքյան իշխանություններին։
«Իրաքի իշխանությունները պետք է հասկանան, որ մահապատիժը ահաբեկչության պատասխանը չպետք է լինի»,-ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։