Գազավորված քաղցր ըմպելիքները մահացու են
Շուրջ 185 հազար մարդ է տարեկան մահանում գազավորված քաղցր ըմպելիքից առաջացող հիվանդություններից: Նման եզրահանգման են եկել Թաֆտս համալսարանի ամերիկացի և բրիտանացի գիտնականները: Գազավորված ըմպելիքները առողջությանը վնաս են իրենց մեջ պարունակող հսկայական քանակությամբ շաքարի պատճառով:
Գիտնականները վերլուծել են 1980-ից 2010 թվականն ընկած ժամանակահատվածում 51 երկրում կատարած հարցման արդյունքները: Հարցման մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 611 971 մարդ: Աշխատանքի ընթացքում հետազոտողներին հաջողվել է հստակեցնել, որ մեծ քանակությամբ շաքար պարունակող ըմպելիքի և մարդու մոտ շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդությունները, ինչպես նաև քաղցկեղը փոխկապակցված են:
Պարզել են նաև, ոև ամեն տարի աշխարհում քացր ըմպելիքի անընդմեջ օգտագործման հետևանքով շաքարային դիաբետից մահանում է 133 հազար մարդ, քաղցկեղից՝ 6450 մարդ, իսկ սրտանոթային հիվանդություններից՝ 45 հազար մարդ: