Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվում է շաքարից և գազավորված ըմպելիքներից
                        Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ  մեկ օրով ամբողջությամբ հրաժարվում է շաքարից և գազավորված ըմպելիքներից, հաղորդում է  Euronews-ը:
 Այս կերպ վարչապետն ուզում է հասարակության ուշադրությունը հրավիրել գիրության խնդրին:
 «Ավելորդ քաշը և դիաբետը  այս պահին համարվում է ամենագլխավոր մարտահրավերը առողջապահության ոլորտում: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ խնդրին և ամեն ինչ կանենք մեզանից կախված», — հայտարարել է Քեմերոնը:
 Խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ  պատգամավորներից մեկն ի պատասխան նրա հայտարարության առաջարկել էր նրան ինքը մասնակցի քաղցրավենիքից հրաժարվելու ակցիային:
 
«Կարծում եմ այդ որոշմանը կսատարի նաև իմ տիկինը, այնպես, որ ես համաձայն եմ: Կարծում եմ իմ մոտ կստացվի», — ի պատասխան ասել է Քեմերոը:.
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

