Ռոնալդուն զայրացել է իր մամլո ծառայության աշխատակիցների վրա. տեսանյութ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զայրացել է իր մամլո ծառայության աշխատակիցների վրա, որոնք ընդհատել են նրա զրույցը լրագրողների հետ:
Երբ լրագրողները Ռոնալդուին հարցրել են «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի ապագայի և ԱՄՆ-ի առաջնությունում «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդի հեռանկարների մասին, մամլո ծառայության աշխատակիցները համարել են, որ հարցերին նպատակահարմար չէ պատասխանել, ինչն էլ հունից հանել է Ռոնալդուին:
«Դուք ցանկանում եք, որ ես լրագրողների աչքում անբարյացակամ տեսքո՞վ երևամ: Դա, իմիջայլոց, ձեր աշխատանքն է: Իսկ հիմա ես հիմա վիճակի մեջ հայտնվեցի», ասել է պորտուգալացին՝ բոլոր դեպքերում դադարեցնելով շփումը լրագրողների հետ: