211652_close_icon

Չիլի-Արգենտինա խաղի ժամանակ հարվածել են Մեսիի եղբորը

views-count3364 դիտում article-date 14:02 05-07-2015
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի ազգականները տհաճ միջադեպի մեջ են հայտնվել Ամերիկայի Գավաթի Չիլի-Արգենտինա եզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/05/58763/]խաղի [/url](0:0; 4:1) ժամանակ: Առաջին խաղակեսի վերջում Չիլիի հավաքականի երկրագուները շրջապատել են տրիբունայում նստած Մեսիի ծնողներին՝ Խորխեյին և Սելիային, նրա եղբայրներին՝ Ռոդրիգոյին և Մատիասին, ինչպես նաև ազգականներ Աուգուստինին և Տոմասին, և սկսել են նրանց վիրավորել: Լիոնելի ավագ եղբորը՝ Ռոդրիգո Մեսիին, սկսված վիճաբանության ժամանակ նույնիսկ հարվածել են թիկունքին: Ընդմիջմանը Մեսին իմացել է միջադեպի մասին և խիստ անհանգստացել հարազատների համար: Նշենք, որ Չիլիի հյուպատոսը երկրպագուների վարքագծի համար ներողություն է խնդրել:

Նմանատիպ նյութեր